«Հիանալի ձայնով գեղեցկուհի»․ Մարգարիտա Պոզոյանի վառ լուքը
Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային վառ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Մարգարիտան կրում է կանաչ երանգի տոպ, որը համադրել է ջինսե տաբատի ու մանուշակագույն բաճկոնի հետ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են ոճային բարձրակրունկները։ Հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել․ «Հիանալի ձայնով գեղեցկուհի»։
Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, սպիտակ բլուզ ու բաց գույնի վերարկու։ Ռուսաստանաբնակ երգչուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Լուսանկարն արվել էր Չելյաբինսկում։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու մեկնաբանություններում դրական խոսքեր գրել․ «Գեղեցիկ»։