Bloomberg-ը հայտնել է աշխարհում մի շարք ապրանքների դեֆիցիտի մասին
Արտասահմանյան երկրները որոշակի ապրանքների պակաս են զգում՝ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հունիսի 19-ին հայտնել է Bloomberg-ը։
Օրինակ՝ Ավստրալիայում հազարի պակաս կա, ինչի պատճառով էլ KFC ռեստորանների խոհարարները որոշել են դրա փոխարեն բուրգերները պատրաստել կաղամբով։
Ճապոնիայում իր հերթին վաճառքից անհետացել է սալյամին ու սոխը, ԱՄՆ-ում՝ ադիբուդի, իսկ Գերմանիայում՝ շշալցված գարեջուրը։
Կարտոֆիլի համաշխարհային դեֆիցիի մասին լուրը հայտնվել է ԶԼՄ-ների գլխավոր էջերին այն բանից հետո, երբ McDonald’s-ը մատակարարման խնդիրների պատճառով ստիպված է եղել դադարեցնել ֆրիի վաճառքը մի շարք երկրներում, իսկ Սինգապուրի KFC ռեստորանները այն փոխարինել են վաֆլիի փշրանքներով, գրում է գործակալությունը։
Հոդվածի հեղինակը դա բացատրում է եղանակային պայմաններով, կորոնավիրուսային համաճարակով, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի ֆոնին ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով։
Ավելի վաղ՝ հունիսի 17-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պատժամիջոցների զենքերը երկսայր են։ Նա նշել է, որ պատժամիջոցներից Եվրամիության գնահատված կորուստները գալիք տարվա համար կարող են գերազանցել 400 միլիարդ դոլարը, իսկ ծախսերը ընկնելու են ԵՄ քաղաքացիների ու ընկերությունների ուսերին։
Մինչ այս՝ մայիսի 17-ին, գերմանական Der Spiegel ամսագիրը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ծնողները մանկական կաթի սուր պակասի հետ են բախվում։ Նրանք վախենում են, որ շուտով իրենց երեխաներին կերակրելու ոչինչ չեն ունենա։ Դեֆիցիտի ֆոնին մանկական սննդի գները կտրուկ աճել են, ինչը որոշ ընտանիքների համար անհասանելի է:
Ամերիկացիները կատարվածի համար մեղադրում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։