Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) հաստատում է Սղնախ գյուղի հայկական գերեզմանոցի ավերածության փաստը, որի մասին առաջինը զեկուցել էր Հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը: Այս մասին նշվում է կազմակերպության թվիթերյան էջում։

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ավերածությունները տեղի են ունեցել․․․

 «Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը հաստատում է Սղնախ գյուղի հայկական գերեզմանոցի ավերածության փաստը, որի մասին առաջինը զեկուցել էր Հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը: Այդ տարածքը ավերվել է ճանապարհային շինարարության նպատակով»,- նշված է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ հայկական գերեզմանոցը ստեղծվել է 18-րդ դարի կեսերին և օգտագործվել մինչև այն պահը, երբ հայերը 2020-ի աշնանը տեղի ունեցած պատերազմի պատճառով տարհանվել էին գյուղից: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ավերածությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ից մինչև հունիսի 18-ը:

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել գերեզմանոցների ավերումը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն