Քսենիա Բորոդինան մտածում է Ռուսաստանից տեղափոխվելու մասին
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան երկրպագուներին պատմել է իր ծրագրերի մասին՝ նշելով, թե որտեղ է երազում անցկացնել ծերությունը։ «Դոմ 2»-ի աստղը գտնվում է Իտալիայում, ուր մի քանի տարի ապրել է մանուկ հասակում, հայտնում է Teleprogramma-ն։
«Մի օր ես վիլլա կունենամ Կոմոյում կամ Կապրիում եւ այնտեղ կդիմավորեմ ծերությունս։ Եվ անկեղծորեն հույս ունեմ, որ ծեր տիկին լինելով՝ կբռնեմ նմանատիպ լավ ծերունու ձեռքը, որն ինձ սիրում է խելագարության աստիճանի, հանդուրժում է ինձ եւ առավոտյան ինձ համար շոկոլադով cornetto է գնում, թեեւ ինձ չի կարելի»,- գրել է Բորոդինան։