Արցախյան հարցին առնչվող՝ սրիկայի վերջին մոգոնումները համաձայնեցված չեն Մինսկի խմբի համանախագահ ոչ մի երկրի հետ. Աշոտյան
Արցախյան հարցի շուրջ բանակցությունները անջատում հանուն փրկության սկզբունքի ներքո շարունակելու Փաշինյանի մտադրությունները Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համաձայնեցված չեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կապիտուլյանտ վիժվածքը հունիսի 21-ին իր հրապարակ փարթիի ժամանակ ասաց, որ արցախյան հարցի շուրջ բանակցությունները պետք է շարունակել անջատում հանուն փրկության սկզբունքի ներքո։ Տեղեկացված եմ, որ անհայրենիք սրիկայի այդ վերջին մոգոնումները արցախյան հարցի հետ կապված, համաձայնեցված չեն Մինսկի խմբի համանախագահ եւ ոչ մի երկրի հետ։ Սա նշանակում է, որ հերթական անգամ էս ապուշը փորձելու է արցախյան խնդրով խաղալ մի խաղ, որտեղ չի ունենալու միջազգային բանակցային հանրության աջակցությունը այս հարցի շուրջ»,– ասաց նա։
Աշոտյանի խոսքով՝ միջազգային հանրությունը հակված է արցախյան հարցը լուծված համարելուն։
«Արեւմուտքի համար մնացել է մի խնդիր՝ ոնց անել, որ ռուսական խաղաղապահները գնան ռեգիոնից, իսկ ռուսական կողմի համար խնդիրը ռեգիոնում ամրապնդվելն է, բանակցային գործընթացի կարգավիճակային բաղադրիչը հետաձգելը այնքան ժամանակ, որքան կպահանջվի իրավիճակի հանդարտեցման համար։ Այս ընտրությունների արդյունքներով դավադիր կապիտուլյանտի քաղաքական օրակարգում են հայտնվելու նաեւ Հայաստանից ակնկալվող այլ ճակատագրական զիջումները։ Խոսքը գնում է Ադրբեջանի հետ շրջանակային պայմանագրի մասին՝ այդ թվում դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցերով եւ արցախյան բանակցությունների խորը եւ տոտալ սառեցմամբ»,– նշեց նա։