Մինչ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայի հյուսիսում մարտեր են սկսվել Անկարայի կողմից աջակցվող՝ Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական և սիրիական ԶԼՄ-ները:

Այս բոլոր խմբավորումները Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիայի ազգային բանակի» մաս են կազմում:

Մարտերը սկսվել են այս խմբավորումների միջեւ վերահսկողության գոտու համար մղվող պայքարի արդյունքում։

Reuters-ը, վկայակոչելով զինված խմբավորումների ներկայացուցիչներին, հայտնում է, որ Թուրքիայի միջնորդությամբ հրադադար է ձեռք բերվել կողմերի միջև։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն