Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Ջուզեպպե Մարոտան ասել է, որ ակումբը պայմանագիր է կնքել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և դարպասապահ Անդրե Օնանայի հետ, հայտնում է euro-football.ru-ն։

«Կարող եմ հաստատել, որ մենք պայմանագիր ենք կնքել երկու ազատ գործակալների՝ Անդրե Օնանայի և Հենրիխ Մխիթարյանի հետ»,- ասել է Մարոտտան իտալական Calciomercato-ին տված հարցազրույցում։

Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ, քանի որ «Ինտերը» նրան ավելի շահավետ պայմաններ է առաջարկել։ Ինչ վերաբերում է Օնանային, ապա կամերունցին վաղուց էր ցանկանում հեռանալ «Այաքսից»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն