Թուրքական մամուլն անդրադարձել է լիրայի արժեզրկմանը՝ հայտնելով, որ հունիսի 20-ին գրանցվել է անցած տարվա դեկտեմբերից ի վեր լիրայի անկման ամենաբարձր ցուցանիշը (1 ԱՄՆ դոլար = 17.37 թուրքական լիրա):

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս համատեքստում, ըստ թուրքական աղբյուրների, բոլորն ուշադրությամբ սպասում են հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի՝ Անկարա կատարելիք այցին։

Թուրքական կառավարության ձեռնարկած միջոցները չկարողացան կանխել լիրայի արժեզրկումը: Այժմ շուկան սպասում է, թե ինչ որոշում կկայացնի Թուրքիայի Կենտրոնական բանկը տոկոսադորւյթների վերաբերյալ և ինչ կտա Թուրքիային Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցը:

Ենթադրվում է, որ այդ այցի շրջանակներում բանակցություններ կընթանան արտարժույթի նոր աղբյուր ապահովելու համար:

Անկարայի և Էր-Ռիադի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք վատթարացել էին վերջին մի քանի տարում, սկսել են «բարելավվել» այն բանից հետո, երբ Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից սպանված լրագրող Ջամալ Խաշոկջիի գործը վերադարձվել է Էր Ռիադ և տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը Սաուդյան Արաբիա:

Էրդողանը նաև հանդիպել և գրկախառնվել էր Սելմանի հետ, ով թուրքական իշխանությունների պնդմամբ Խաշոկջիի սպանության պատվիրատուն է եղել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն