Իրանը ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ Վիեննայում բանակցություններին՝ 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ «համաձայնագիր ստորագրելու» նպատակով: Թեհրանը «շարժվում է դիվանագիտության ուղղությամբ» և պատրաստ է հասնել «դրական, տևական և արդյունավետ» համաձայնության՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։

Քննադատելով ԱՄՆ-ի երկակի ստանդարտների քաղաքականությունը՝ Խաթիբզադեն ընդգծել է, որ ամերիկացիները շարունակում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ չնայած այն շտկելու իրենց պնդումներին: ԱԳՆ խոսնակի խոսքով՝ Իրանը 2021 թվականի ապրիլին Վիեննայի բանակցությունների սկզբից ի վեր, ձգտում է առաջ մղել բանակցությունները՝ չնայած ԱՄՆ-ի ստեղծած խոչընդոտներին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն