Վերջերս Կիև այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարվել են բավարարել Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու պահանջը անհապաղ զենքի նոր խմբաքանակ փոխանցելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը:

Նյութի հեղինակը նշել է, որ Արևմուտքը «Ուկրաինայից հոգնածության նշաններ» է ցույց տալիս եվրոպական երկրների տնտեսությունների վրա հակառուսական պատժամիջոցների բացասական հետևանքների պատճառով։ Նա նշել է, որ երեք եվրոպացի առաջնորդները չեն կատարել Զելենսկու «ամենանվիրական ցանկությունը»՝ զենքի արագ մատակարարման հարցում։ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել էր, որ Արևմտյան երկրները Կիևին ինքնաթիռներ և գրոհային տանկեր չեն տրամադրի:

Հոդվածագիրն ընդգծել է նաև, որ Ուկրաինայի մոտալուտ անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն