Ֆրանսիայի ընտրություններ. Մակրոնը մերժել է վարչապետի հրաժարականի առաջարկը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է իր կողմից նշանակված վարչապետի հրաժարականի առաջարկը՝ ասելով, որ կառավարությունը պետք է «մնա և շարունակի գործել», հայտնում է BBC-ն։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը որոշ մեկնաբանների քննադատության թիրախում հայտնվեց, երբ ընտրությունների արդյունքում Մակրոնի կոալիցիայի կորցրեց մեծամասնությունը խորհրդարանում։
Արդյունքներից հետո վարչապետի ապագան վտանգված էր, և նախագահը ստիպված էր ապահովել մրցակիցների աջակցությունը:
Երեքշաբթի նա պատրաստվում է հանդիպել իր քաղաքական հակառակորդների հետ բանակցությունների համար:
Բայց ոչ Մարին Լը Պենի ծայրահեղ աջերը, ոչ Ժան-Լյուկ Մելանշոնի ձախ-կանաչ դաշինքը չեն ցանկանում աշխատել Մակրոնի կենտրոնամետ կառավարության հետ։
Ելիսեյան պալատը հայտնել է, որ տիկին Բորնը պաշտոնապես առաջարկել է հրաժարական տալ երեքշաբթի առավոտյան՝ նամակ ներկայացնելով Մակրոնին որը մերժել է այն:
Մակրոնը մերժել է առաջարկը «որպեսզի կառավարությունը մնա իր գործին և շարունակի աշխատել»,-ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ նա «կառուցողական լուծումներ» է փնտրելու՝ փակուղուց դուրս գալու համար։
Ընդունված է, որ Ֆրանսիայի վարչապետն առաջարկում է հրաժարական տալ խորհրդարանական ընտրություններից հետո։ Հաճախ նախագահը պարզապես վերանշանակում է նույն անձին, որպեսզի նա սկսի նոր կառավարության ձևավորումը:
Բայց իրավիճակն այլ է այս անգամ, քանի որ Մակրոնը Բորնին թողնում է իր պաշտոնում նույն կաբինետով։
Հավանաբար, դա ժամանակ շահելու փորձ է, ենթադրում են վերլուծաբանները՝ հավելելով, որ ինչ-որ պահի կձևավորվի նոր կառավարություն, որի ղեկավար կարող է լինել Բորնը: