Սիրիայի Արաբական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Պավել Ռասսադինը հունիսի 19-ին այցելել է Դամասկոս նահանգի Դարայա շրջան՝ Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ծրագրի ղեկավար պարոն Ջավեդ Հաբիբուլհաքի ուղեկցությամբ՝ ուսումնասիրելու ՄԱԿ-ի ականազերծման ծառայության պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիրը, որն իրականացվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի կողմից։

Ռուսաստանի Դաշնությունը ականազերծման փորձնական ծրագրի մեկնարկին աջակցող դոնորների թվում է:



Այցի ընթացքում «ՀԱՓԿ» ծրագրի ղեկավար Արկադի Տոնոյանը խորհրդականին ներկայացրել է նախատեսված աշխատանքների ծավալը, ինչպես նաև մինչև օրս իրականացված աշխատանքների արդյունքները։

2021 թվականի դեկտեմբերից մեկնարկած պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագրի ընթացքում թիմերը մինչև այսօր մաքրել են մոտ 413 730 ք. մ հիմնականում գյուղատնտեսական տարածք և հայտնաբերել 265 միավոր պայթուցիկ զինամթերք։ Այս ծրագրի վերջնական նպատակն է մաքրել ընդհանուր 1 մլն ք. մ գյուղատնտեսական հողատարածք։



Հյուրերն այցելել են աշխատանքային տեղամաս, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, մեթոդներին։

Դեսպանության Խորհրդականը և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ղեկավարը բարձր են գնահատել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հմուտ մասնագետների կատարած աշխատանքները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն