Հայաստանի էնքան վեջը չի, որ Ադրբեջանը արդեն բանակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ իր ուզած օրակարգով, այսինքն Ադրբեջանը պատրաստվում է տանել ՅՈւՆԵՍԿՕ-ին այն տեղերը, որը ինքն է ուզում: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այսինքն` Հայաստանը այդքան չկա, որ անգամ հումանիտար, ապաքաղաքական կառույցի` ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ կարող են աշխատել այն ինտենսիվությամբ, որ ասենք տղերք, Ֆիզուլի, որ գնալու եք, մի հատ էլ Շուշի մտեք, մի հատ Դադիվանք մտեք, մի հատ մտեք էն անտառներով, որոնք ամբողջությամբ միջնադարյան մատուռներ են կառուցված ու Ալիեւը ասում է, էս պետքա ջնջել, որովհետեւ հայերը էս իրանց գրերը հետո են ավելացրել: Անգամ այս հարցում լուծում չկա»,-ասաց նա:

Աշոտյանի կարծիքով` ռազմագերիների խնդիրը այս իշխանությունների համար մոռացված խնդիր է. «Նաեւ լպիրշության խնդիր է, երբ որ մի քանի հոգու Ալիեւը  բարեհաճում է, տականքը ասում է, շատ կոնստրուկտիվ քայլ է, ի՞նչն է կոնտրուկտիվ քայլ: Ռազմագերիների խնդիրը ընդհարապես նոյեմբերի 9-ից հետո չպիտի լիներ, դա կետերից մեկն էր: Երեկ մեր տղաներին դատում էին Ադրբեջանում, ինչ  են անում իշխանությունները մի հատ ծպտուն հանել են,  մեզ փորձում են համակերպացնել այս իրավիճակի հետ»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն