Հայաստանը ձգտում է ներդրումներ անել Իրանի Չաբահար նավահանգստի տարանցիկ փոխադրումների ոլորտում
2022թ-ի հունիսի 20-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը և առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը գտնվել են ԻԻՀ Չաբահար քաղաքում, որտեղ հանդիպումներ են ունեցել «Չաբահար» նավահանգստի և «Չաբահար» ազատ տնտեսական գոտու ղեկավարության հետ, ծանոթացել ներդրումային և լոգիստիկ հնարավորություններին, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարանցիկ փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորություններին, ինչպես նաև նավահանգստի միջոցով Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Իրանում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է ներդրումներ կատարել իրանական Չաբահար նավահանգստում տարանցիկ փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում։ Նա հավելել է.
«Չաբահար նավահանգստի հնարավորություններից օգտվելը մեզ համար կարևոր է, և մենք ցանկանում ենք, որ Հայաստանի ապրանքները Հնդկաստանից հասնեն Չաբահար, իսկ Չաբահարից՝ Հայաստան»։
Արսեն Ավագյանը Չաբահար նավահանգիստ կատարած այցի և նավահանգստի տնտեսական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է.
«Հայաստանը լավ ճանապարհ է դեպի ծով բեռների տարանցման համար, և Չաբահարով Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի համագործակցությունը հետաքրքրել է մեզ և նավահանգիստը կարող է զարգացնել կապը երեք երկրների միջև»:
Նա ասել է.
«Մենք շահագրգռված ենք հայկական ապրանքների տեղափոխմամբ Հնդկաստանից և Չաբահար նավահանգստով, քանի որ երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և տարանցիկ համագործակցության հեռանկարները կլինեն շատ հուսալի և առաջընթացի հնարավորությամբ»:
«Քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունենի, սակայն Իրանի հետ ունի ընդհանուր ցամաքային սահմանի, Իրանի նավահանգիստները, հատկապես Չաբահար նավահանգիստը, լավ հնարավորություն են այլ երկրների հետ Երևանի առևտրի համար»:
Անդրադառնալով Հնդկական օվկիանոսը Սև ծովին միացնելու նախագիծին՝ նա հավելել է.
«Հայաստանի դիրքը Իրանի և Վրաստանի միջև տարանցիկ երթուղու վրա և Չաբահարի տարանցիկ կամուրջը դեպի Սեև ծովի արևելքում գտնվող նավահանգիստներ, հատկապես Վրաստանի Պուտի նավահանգիստը, Սուեզի ջրանցքի ծովային ճանապարհի համեմատ, կարող ե նպաստել տարանցիկ բեռների արագ և էժան տեղափոխմանը»: