Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ը կայցելի Թեհրան`քննարկելու Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունիսի 22-23-ը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Թեհրան։ Նախատեսվում է շարունակել կարծիքների փոխանակումն արդիական մի շարք միջազգային հարցերի շուրջ, ներառյալ՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Թեհրանում կքննարկվեն նաև իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում և Աֆղանստանում, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն