Ակները Գորիսին կապող նոր ճանապարհ է կառուցվում, շինաշխատանքներն ընթացքի մեջ են
Ակներ բնակավայրը Գորիս քաղաքին կապվում է Վերիշեն բնակավայրի միջով, այժմ բնակավայրը Գորիսին կապող ուղիղ ճանապարհ է կառուցվում:
Ծրագրի առաջին փուլում կառուցվում են նոր ջրագծեր, ջրահեռացման համակարգեր, հենապատեր: Ճանապարհի հողային աշխատանքները գրեթե ավարտվել են: Բնակավայրի բնակիչների համար կենսական նշանակության խնդիր է լուծվում՝ Գորիս քաղաքի հետ կապն ավելի է հեշտանում։
Նոր ճանապարհի կառուցումը ոչ միայն ռազմավարական նաև տնտեսական խնդիր է լուծելու, քանի որ հարակից հողատարածքները ներդրումների, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու համար կդառնան առավել մրցունակ: