Շորտը՝ տոպի համադրությամբ․ Աստղիկ Սաֆարյանի ամառային կերպարը
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը կարճ հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աստղիկը սպիտակ շորտ է կրում, որը համադրել է կապույտ տոպի ու վերնաշապիկի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Սիրուն օր բոլորիս»,- հրապարակումը կարճ մակագրել է Աստղիկը՝ օգտագործելով «ոճ», «Երեւան», «street style» հեշթեգերը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աստղիկը երեկոյան զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հավաքված էին, ընդգծված շպարով էր։ «Իմ հեքիաթի հերոսուհին…», - գրել էր երգչուհին։