Հռոմի պապը աղիների վիրահատություն է տարել
Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ աղիների դիվերտիկուլային հիվանդության հետ կապված վիրահատությունը հաջող է անցել: Այս մասին հայտնել է ANSA- ն՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը:
«Հռոմի պապը կեսօրին հոսպիտալացվել է Ջեմելի կլինիկայում, որտեղ երեկոյան պլանային վիրահատություն է տարել սիմպտոմատիկ ստենոզի (աղիների դիվերտիկուլային հիվանդություն) հետ կապված», - հայտնել են Վատիկանից: Պարզաբանվում է, որ ընդհանուր անզգայացմամբ արված վիրատահությունը հաջող է անցել:
Կիրակի Ֆրանցիսկոս պապը ավանդական քարոզ է անցկացրել՝ դիմելով հավատացյալներին եւ տեղեկացնելով նրանց սպասվող ուղեւորության մասին դեպի Հունգարիա, ապա Սլովենիա (սեպտեմբերի 12-15-ը):