Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի գինը ՆԱՏՕ-ի համար ավելի բարձր կլինի, քան Կիևին երկար ժամանակ աջակցություն ցուցաբերելունը։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այն գինը, որը մենք պետք է վճարենք այն դեպքում, եթե Պուտինը հասնի իր նպատակներին՝ Եվրոպայում անկախ երկրի դեմ ռազմական ուժ կիրառելու միջոցով, շատ ավելի բարձր կլինի, քան այն, որը մենք վճարում ենք այժմ Ուկրաինային աջակցելու համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Ստոլտենբերգը զգուշացրել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են տևել շաբաթներ, ամիսներ և նույնիսկ տարիներ։

«Անկախ նրանից, թե որքան կտևի պատերազմը, մենք պետք է շարունակենք էական աջակցությունն այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան՝ որպես ինքնիշխան և անկախ երկիր, հաղթի»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն