Army Recognition-ի արևմտյան հրատարակությունը գրել է, որ «Զալա» անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների մարտավարությունը:

Նշվում է, որ հատուկ գործողության ընթացքում ռուսական զորքերը նոր տեխնիկական լուծումներ են ներդնում, այդ թվում օգտագործում են անօդաչու թռչող սարքեր, որոնք թույլ են տալիս ավելի ճշգրիտ հաշվարկել կոորդինատները, ինչն ավելի արդյունավետ է դարձնում հրետանին և պարզեցնում հակառակորդի դիրքերի թիրախավորումը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը, որոնք մշակվել են ZALA AERO-ում, անխոցելի են ուկրաինացի զինվորականների համար՝ հատուկ անվտանգ կապի գծի շնորհիվ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն