ՆԱՏՕ-ի առաջնորդները կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղակայման մասին
ՆԱՏՕ-ի առաջնորդները Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղակայման մասին, РИА Новости-ն փոխանցում է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:
«Առաջնորդները կհայտարարեն Եվրոպայում ուժեր տեղակայելու նոր պարտավորությունների մասին՝ պաշտպանությունն ուժեղացնելու համար»,- ասել է վարչակազմի պաշտոնյան: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մնում է դաշինքի համար «ամենալուրջ և անմիջական սպառնալիքը»։
Նա նաև նշել է, որ այդ թեզը կարտացոլվի ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ։
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ռուսաստանին կկոչեն ՆԱՏՕ-ի «անվտանգության առավել լուրջ և ուղղակի սպառնալիք» դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգում, որը կընդունվի հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։