Հայաստանի հավաքականը 92-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը:
Հայաստանի հավաքականը չնայած ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում կրած երեք անընդմեջ պարտություններին, 1242,42 վարկանիշային միավորով մնացել է նույն` 92-րդ հորիզոնականում:
Մեր թիմի մրցակիցներից Իռլանդիան ու Ուկրաինան նույնպես պահպանել է իրենց դիրքերը` համապատասխանաբար 27-րդ և 47-րդ տեղերը, իսկ ահա Շոտլանդիան նահանջել է և այժմ գտնվում է 45-րդ հորիզոնականում:
Դասակարգման աղյուսակը 1837 միավորով գլխավորում է Բրազիլիայի հավաքականը: Նրան հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան և Դանիան: Վերջինս առաջին տասնյակից դուրս է մղել Մեքսիկային:
Ի դեպ, Ռուսաստանի հավաքականը, որը զրկված է միջազգային խաղեր անցկացնելու իրավունքից, առաջադիմել է մեկ աստիճանով և այժմ զբաղեցնում է 35-րդ տեղը: