Կարևորվել է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում ջանքերի համադրումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քերոլին Մուգարին, ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համահայկական նշանակության հարցեր: Ընդգծվել է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում ջանքերի համադրման կարևորությունը:
Կողմերը նաև անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը: Զրուցակիցների խնդրանքով՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է մայիսի սկզբին ԱՄՆ այցի արդյունքները: