Եվրամիությունը պետք է դադարեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը և բանակցություններ սկսի Մոսկվայի հետ՝ Reuters-ին ասել է Հունգարիայի վարչապետի քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանը։

«Հիմա մենք կանգնած ենք այն փաստի առաջ, որ ինչքան շատ պատժամիջոցներ ենք ընդունում, այնքան ավելի վատ վիճակում ենք հայտնվում: Ռուսների համար նույնպես վատ է, բայց նրանք գոյատևում են և ավելին՝ շարունակում են ռազմական գործողություններն Ուկրաինայում»,- ասել է նա:

Օրբանի խոսքով՝ Եվրոպան «ի վերջո տնտեսական խնդիրների պատճառով այս պատերազմում կհայտնվի պարտվողների կողքին»։

«Մենք պետք է դադարեցնենք պատժամիջոցների գործընթացը: Չորս ամսվա ընթացքում որոշակի ձեռքբերումներ ունենք, բայց եթե այսպես շարունակվի, ռացիոնալ մտածողությամբ, այն լավ չի ավարտվի Եվրոպայի համար: Մենք պետք է ինչ-որ բան մտածենք՝ բանակցություններ, հրադադար, խաղաղություն: Դիվանագիտություն, սա է մեր դիրքորոշումը»,- ասել է Օրբանը:

Sputnik ռադիոկայանն էլ նախօրեին հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն