Գեղարդ Մուսասին պարտվել է
Խառը մենամարտերի միջին քաշային կարգի գլխավոր՝ Bellator 282 մրցաշարում, որը կայացել է ԱՄՆ-ում, Անքասվիլի «Մոհեգան Սան Արենա» մարզադաշտում, մրցել են Նիդերլանդների 36-ամյա ներկայացուցիչ, հայազգի Գեղարդ Մուսասին ու 30-ամյա ամերիկացի Ջոնի Էբլինը։
Մրցավարների որոշմամբ հաղթող է ճանաչվել Ջոնի Էբլինը (50-45, 50-45, 50-45): Այսպիսով՝ ամերիկացին միջին քաշային կարգում հռչակվել է Bellator-ի չեմպիոն։ Մուսասին MMA-ի կարիերայում 8-րդ պարտությունն է կրել՝ չկարողանալով պաշտպանել տիտղոսը։
Էմբլինը առայժմ անհաղթելի է և ունի 13 հաղթանակ: