Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ չի բացառել, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում կարող է քննարկվել երկրի՝ մինչև փետրվարի 24-ը զբաղեցրած սահմանների հաստատման հարցը։ Նա համոզմունք է հայտնել, որ խաղաղության հասնելու տարբերակները պետք է քննարկեն Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները։

«Կիևը կշարունակի պաշտպանել իր ինքնիշխան տարածքի ամբողջականությունը»,- ընդգծել է Կուլեբան։

Դիվանագետը միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ ռուսական կողմն ավելի շատ ռեսուրսներ ունի, իսկ Արևմուտքի զենքը բավարար չէ նույնիսկ Դոնբասում ճակատն ամրապնդելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն