Արցախի ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով, հունիսի 25-ի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են, տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից:

Ուժեղացված ծառայության շրջանակներում կանգնեցվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվել են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը։

Հատուկ միջոցառումները մեկնարկել են մայիսի 17-ից` ճանապարհային ոստիկանության, տարածքային ստորաբաժանումների և ԱՀ ԱԱԾ ծառայողների հետ համատեղ։

Արդյունքները կամփոփվեն ավելի ուշ։





Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն