Հունիսի 26-ին, ժամը 18։27-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 102-րդ կմ-ին, բախվել են Nissan Tiida (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1988 թ.), Lexus RX 350 (վարորդ՝ Ռ․ Չ․, ծնված 1976 թ.) և Mitsubishi Grandis (վարորդ՝ Յ․ Հ․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:



Lexus RX350 մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1978 թ.), Ք․ Գ․-ն (ծնված 2005 թ.), Հ․ Գ․-ն (ծնված 1967 թ.) և Ն․ Գ․-ն (ծնված 1974 թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները Mitsubishi Grandis և Lexus RX350 մակնիշների ավտոմեքենաների վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն