Գյումրու մանկատան երգչախումը hամերգով հանդես է եկել Ստրասբուրգի եկեղեցում
Ստրասբուրգի Saint-Pierre-le-Jeune եկեղեցում համերգային ծրագրով հանդես է եկել Գյումրու մանկատան երգչախումը՝ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանը Եվրոպայի խորհրդում ֆեյսբուքի էջից, երգչախմբի սաները հանդիսատեսին հուզել են իրենց բացառիկ տաղանդով և կատարողական վարպետությամբ։
Երգացանկում ներառված էին ինչպես հայ անվանի երգահաններ Կոմիտասի, Լուսիկյանի, այնպես էլ Բրամսի, Շուբերտի, Ֆորեի և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործություններ։