«Ո՞ւմ գործն է իմ մարմնի չափսը․ չեմ էլ ուզում նիհարակազմ լինել»․ Քլոե Քարդաշյանը նշում է 38-ամյակը
Հայազգի հանրահայտ հեռուստադեմք Քլոե Քարդաշյանն այսօր՝ հունիսի 27-ին, նշում է ծննդյան 38-ամյակը։ Ինչպես Քարդաշյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամ, Քլոեն եւս անվերջ հանրային ուշադրության կենտրոնում է՝ հաճախ արժանանում է հիացմունքի, ավելի հաճախ՝ քննադատությունների, սակայն ամենաշիկահեր Քարդաշյանը չի կոտրվել ու չի կոտրվում՝ շարունակում է փայլել եթերում ու աշխարհին ներկայանալ այնպիսին, ինչպիսին իրեն լավ է զգում։
Հայտնի հայուհին չի խուսափում խոսել իր մասին հնչած տարբեր բամբանաքներից ու քննադատություններից․ առանձնացրել ենք նրա մտքերից մի քանիսը։
«Ես հպարտ եմ ինքս ինձանով։ Միգուցե, կոտրվեի ու դիմեի մի շարք պլաստիկ միջամտությունների՝ ուղղեի քիթս, հեռացնեի ճարպերս եւ այլն, բայց ես ընտրեցի դա չանելը, քանի որ գիտեմ, որ լավն եմ։ Եթե ինձ հարցնեք, կասեմ, որ ես կրակ եմ»։
«Երբեմն ունենում եմ թուլության դրսեւորումներ, բայց, հիմնականում, ուշադրություն չեմ դարձնում քննադատությանը։ Ո՞ւմ գործն է իմ մարմնի չափսը, ես չեմ էլ ուզում նիհարակազմ լինել՝ առողջ եմ, սպորտով եմ զբաղվում, եւ դա ինձ գոհացնում է»։
«Ես ապրում եմ մի աշխարհում, որը լի է ամսագրերով ու բլոգերներով, եւ մարդկանց թվում է, թե կարող են ինձ քննադատել, այն էլ՝ ամենավատ ձեւով»։
«Ամենահիմար բանը, որ երբեւէ լսել եմ, այն է, թե հայրս իմ իրական հայրը չի եղել»։
«Կյանքը տրված է, որ առաջնահերթ ինքդ քեզ հասկանաս ու ապրես, ոչ թե մտածես այլ մարդկանց երջանկացնելու մասին»։
«Ես ուժեղ եմ ու անվախ․ երբեք չեմ վախենում ռիսկերի դիմելուց»։
«Իմ ծնողները միշտ սիրել ու փայփայել են ինձ, նրանք միշտ այնպես են արել, որ ես ինձ գեղեցիկ զգամ, այդպիսով՝ երբեք չեմ կենտրոնացել հակառակի վրա»։
«Ես չեմ ամաչում առատ դիմահարդարումից, բայց երբ լինում են պահեր, որ կարող եմ շատ չպատրաստվել, նախընտրում եմ միայն ծածկաքսուք եւ շուրթերի փայլ»։
«Շատ մարդիկ կարծում են՝ պետք չէ երեխաների կյանքին միջամտել․ ես միջամտում եմ»։
«Կարծում եմ՝ մեծանալու գեղեցկությունը նրանում է, որ չգիտես, թե ինչպիսին ես լինելու»։