Այստեղ հիմա անհավանական ծիրաններ կան. Լեռա Կուդրյավցևան՝ Հայաստանի և Ավետ Բարսեղյանի մասին (լուսանկարներ)
Ռուս հաղորդավարւհի Լեռա Կուդրյավցևան օրեր առաջ եկել էր Հայաստան, շրջել Երևանով՝ անդրադառնալով մայրաքաղաքին և ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան և հաղորդավար Ավետ Բարսեղյանին:
Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասներ:
Հաղորդավարուհին Կասկադում արված լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում , որոնց կից գրել է. «Երևան, դու հիասքանչ ես»:
Կադրերից մեկում էլ Ավետ Բարսեղյանի հետ է, որին նշել է. «Սիրում եմ քեզ, եղբայր»:
Հաղորդավարուհին նաև անդրադարձել է մայրաքաղաքին իր տելեգրամյան էջում, որում նա ունի 200 հազարից ավել հետևորդներ: Իր միկրոբլոգում նա հրապարակել է հոլովակ, որին կից գրել է. «Երևանում. Ամեն քաղաք ունի իր էներգետիկան, իր բույրը, իսկ այստեղ հիմա անհավանական ծիրաններ կան: Նրանք ուտելով՝ պատուհանից նայում ես դուրս, իսկ մարդիկ գնում են: Հաճախ ասեք, որ սիրում եք ձեր ծնողներին և երեխաներին. դա կարևոր է»:
Լեռան արդեն վերադարձել է Մոսկվա և մասնակցել շրջանավարտներին նվիրված միջոցառմանը: