Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է առօրյա կերպարում։


Ինստգարամայն էջում տեղադրված կադրերում Թամարան կրում է բաց երանգի բլուզ, որը համադրել է վարդագույն տաբատի հետ։ Նա արձակել է մազերը, նվազագույն շպարով է։



«Իրականում ես գերէմոցիոնալ մարդ եմ։

Գուցե շատերդ դա արդեն հասկացել եք)

27 տարեկան եմ, բայց դեռ չեմ հասկացել դա լավ է թե վատ)))

Էմոցիոնալ լինելը ունի շատ վատ կողմեր

Բայց կյանքը ինձ սովորեցրել է չկենտրոնանալ բացասականի վրա)

Իսկ լավ կողմերից ամենան այն է, որ էմոցիոնալ մարդիկ այս կյանքը այլ կերպ են «զգում»:

Այլ կերպ են դիտում ֆիլմեր, երաժշտություն լսում, պարում և երգում (թեկուզ վատ),

աշխատում, ընկերություն անում................................... և իվերջո ՍԻՐՈՒՄ։

Հասկացեք ու ընդունեք մեզ հավասարակշռված մարդիկ։

Մենք երբեմն նախանձով ենք նայում ձեզ)))», - հրապարակումը մակագրել է Թամարան։



Ավելի վաղ տեղադրված կադրերում Թամարան վառ գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր տոպի հետ։ Թամարան հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել խոշոր աքսեսուարները։ «Երեկոյան Երևան եմ բերել ձեզ»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Լուսանկարները՝ @kamalyanlin_photographer


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն