Հռոմում շարունակվում է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հունահռոմեական ոճում արդեն խաղարկվել են մեդալներ 5 քաշային կարգերում: Դրանցից անմասն չեն մնացել նաև հայ ըմբիշները: 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը տուշե հնարքով հաղթել է թուրք մարզիկ Թալիփ Չիֆթչիին և դարձել է բրոնզե մեդալակիր: 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը ևս նվաճել է բրոնզե մեդալ՝ վճռորոշ գոտեմարտում հաղթելով շվեդ Ալգոտ Կաելմանին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն