Տոպը՝ կիսաշրջազգեստի համադրությամբ․ Աննա Դովլաթյանի ամառային լուքը
Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ամառային լուքը։
Իր ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, տեղադրված կադրում Աննան կրում է ծաղկավոր պրինտով տոպ եւ կիսաշրջազգեստ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է ծղոտե լայնեզր գլխարկը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։
Ավելի վաղ «Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարում Աննան բաց գույնի հագուստ էր կրում։ Աննան արձակել էր մազերնու բնական շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Թող ձեր հոգում փայլի արեւը»,- հրապարակումը մակագրել էր նա։