«7 տարի»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը
Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագմավոր Արամ Վարդեւանյանի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում զույգը ջերմ գրկախառնված է։ Արեւիկը սեւ հագուստ է կրում։ Նրա ձեռքին վարսերիգեղեցիկ փունջ է։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, մեղմ շպարով է։ «7 տարի», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է պրոդյուսերը։
Օրեր առաջ տեղադրված կադրերում Արեւիկը պատկերված էր դստեր՝ Նունեի հետ։ «Նունեից հետո տպավորություն է, որ վերածնվել եմ՝ հուսալով, որ աղջկական, թիթիզ թեմաները իմ կյանքում ակտուալ կպահի»,- մեկնաբանություններում կատակել էր Արեւիկը։