«Ընտանիքս»․ Տիրուհի Հակոբյանն առաջին անգամ հրապարակել է նորածին դստեր լուսանկարը
Դերասանուհի Տիրուհի Հակոբյանն, ով առաջին անգամ մայր է դարձել անցած ամիս, ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերից մեկում դերասանուհին պատկերված է ամուսնու եւ դստեր հետ, ում տվել են Դանիելա անունը։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը կրում է սպիտակ գույնի զգեստ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Ծանոթացեք Դանիելլայի հետ… Ընտանիքս)», - մակագրել է Տիրուհին։
Լուսանկարները՝ @ketikyan_photo