Երգչուհի Հռիփսիմե Ելինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է իր եւ դերասան Գրիգոր Դանիելյանի որդին՝ Ալբերտոն։



Ինստագրամյան էջում տեղադրված կադրերին կից երիտասարդ մայրիկը շշնորհավորել է առաջնեկի ծննդյան օրը։ «Մեր սիրո պտուղ, մեր առաջնեկ, մեր խելացի տղա, ծնունդդ շնորհավոր։ Ուզում ենք, որ ապրես խաղաղ երկնքի տակ, ունենաս լուսավոր ապագա, մենք վստահ ենք, որ դու ՄԵԾ մարդ ես դառնալու։ Ծնունդդ շնորհավոր», - հրապարակումը մակագրել է Հռիփսիմեն։



Օրերս տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ պիջակի հետ։ Հռիփսիմեն հագուստը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Նա արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում Հռիփսիմեն օգտագործել էր «սեր», «Գյումրի» հեշթեգերը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն