«Մոտենում եմ գործին սիրով ու հոգատարությամբ ...»․ Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Անահիտը կրում է կապույտ երանգի, երկարափեշ զգեստ, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ «Հաճելի է, երբ ինձ վստահում եք վարել Ձեր միջոցառումները, կրկնակի հաճելի, երբ նաեւ դառնում եմ այդ ամենի կազմակերպիչը ... պատասխանատվությունը չափազանց մեծ է, բայց եւ մոտենում եմ գործին սիրով ու հոգատարությամբ ... իրականում յուրաքանչյուր առիթի մոտենում եմ շատ անհատական ... քանզի ամեն զույգի համար այդ օրը միակն է ...ամեն ծննդյան տոնակատարություն էլ չի կրկնվի...», - գրել է Անահիտը։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Անահիտը կարմիր հագուստ էր կրում՝ տաբատ եւ պիջակ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու լայնեզր գլխարկ էր կրում։ «Փարիզի մասին պետք չէ խոսել... Փարիզը պետք է զգալ...»,- գրել էր նա։
Լուսանկարները՝ @vahe_bogossi