«Գեղեցիկ օր»․ Լիլուի հրապուրիչ լուքը
Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան հրապուրիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է ուսը բաց, սեւ վերնամասով զգեստ, որը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից Լիլուն գրել է «հարսանիք, գեղեցիկ օր» հեշթեգերը։ Իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան։
Օրերս հրապարակված կադրերում երգչուհին կրում էր ուսերը բաց, ոսկեգույն երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ Հրապարակումը երիտասարդ մայրիկը չէր մեկնաբանել, սակայն երկրապգուները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցկություն», «Հիասքանչ»։