«Հույզերիս 50 երանգները»․ Տաթեւ Հովակիմյան (ֆոտո)
Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին սեւ զգեստ է կրում։ Տաթեւի մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում երկար ականջօղերը։ «Հույզերիս 50 երանգները», - գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Տաթեւը սեւ զգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ էր․ կերպարն ամբողջացնում էին մարգարտյա զարդերը։ «Կեսգիշեր»,- հրապարակումը մակագրել էր Տաթեւը։