Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր հոլովակ է հրապարակել, որում ներկայացել է ծովափնյա կերպարում։



«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութում Տաթեւիկը կրում է սեւ գույնի լողազգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ «Եթե օվկիանոսը կարող է հանգստացնել ինքն իրեն, ապա դու նույնպես կարող ես: Երկուսս էլ օդի հետ խառնված աղի ջուր ենք…», - հրապարակմանը կից Նայիրա Վահիդից մեջբերում է արել դերասանուհին։



«... ԵՎ ծնվեց նա... Իմ ճանաչած և հանդիպած ամենաբարի, ամենաանկեղծ, ամենաՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ամենաազնիվ, ամենաները կարելի է անվերջ թվարկել...

Ինչքան հպարտ եմ, որ արդեն 12 տարի ճանաչում եմ քեզ... Ավելին՝ կիսում եմ քեզ հետ յուրաքանչյուր երջանկությունև դժվարությունդ…

Շատ բանի միջով ենք անցել և վստահ եմ՝ դեռ պիտի անցնենք։

Մեր միությունն ամուր է հենց դրանով. որ մենք էդպես էլ չկոտրվեցինք (ասեմ ավելին՝ հակառակը տեղի ունեցավ)։

Մի տեսակ մեր օրերում արժեզրկվել են սերը, ամուսնությունը, ընտանիքը, ընկերությունը, մարդկային պարզ հարաբերությունները... Մարդիկ չափազանց հեշտ են հանձնվում, չափազանց հեշտ են պարտվում, հեռանում, պայքարելը կարծես ամոթ է դարձել։

Իսկ ես, ամեն օր հասարակության և շրջապատիս մեջ տեսնելով օրեցօր շատացող այդօրինակ դեպքերը, մինչև այսօր լուռ հպարտացել եմ, որ կողքիս է մարդու այն եզակի տեսակը, ինչպիսին դու ես։

Շնորհավոր ծնունդդ։

Հ.Գ. նկարում մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք—առանց որևէ ֆոտոշոպի և ֆիլտրների ։)»,- ամուսնու տարեդարձն օրեր առաջ շնորհավորել էր Տաթեւիկը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն