Երկօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:



Սվենյա Շուլցեին ուղեկցել են նաև՝ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և նախարարի գլխավորած պատվիրակության անդամները։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն