«Սարդինիայի գույները»․ Իջին (ֆոտո)
Երգչուհի Իջինը մեկնել է Իտալիա հանգստի, որտեղից կիսվում է լուսանկարներով եւ տեսանյութերով։
Ինստագրամյան էջում տեղադրված նոր կադրերն արվել են Սարդինիա կղզում։ Իջինը գրավիչկերպարում է։ Նա կրում է ուսը բաց, հետաքրքիր ձեւվածքով, օձի պրինտով զգեստ։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ «Սարդինիայի գույները», - հրապարակումը կարճ մեկնաբանել է նա։
Ավելի վաղ տեղադրված կադրերում ռուսստանաբնակ երգչուհին սպիտակ տոպ էր կրում, հետաքրքիր նախշերով տաբատ ու վերնաշապիկ։ Երգչուհին արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ վառ պայուսակ, նուրբ վզնոց։ «Մայրամուտը Սարդինիայում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Իջինը։