«Անչափ գեղեցիկ»․ Արմինկայի նոր հրապարակումը Դիլիջանից
Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է սպորտային ու բնական կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում երգչուհին կերպարանք է ընդունել բնության գրկում։ Նա բաց երանգի սպորտային հագուստ է կրում։ Արմինկայի մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Էս գեղեցկությունը», - հրապարակումը կարճ մակագրել է երգչուհին, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Անչափ գեղեցիկ»։
«Մատենադարանում էնպես էի հուզվել, որ Ալեքսը գրկեց ու ասաց՝
մամ, ինչի՞ ես լացում…
Պատասխանը լսելուց հետո ասաց՝ մամ, ես հպարտ եմ, որ դու էսպիսինն ես, ու ես էլ քո նման եմ…», - օրերս գրել էր Արմինկան, ապա հավելել «#հայմնանք» հեշթեգը։