Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում եզրափակիչ դուրս եկավ նաև 3-րդ հայ ազատ ոճային ըմբիշը: 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել էր ռումինացի մարզիկին, ապա նույն հաշվով՝ բացահայտ առավելությամբ, նաև իտալացի մարզիկին:

1/2 եզրափակիչում մեր ըմբիշը գոտեմարտեց ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանովի հետ և հաղթեց 3-1 հաշվով: Հիշեցնենք, որ ավելի վաղ եզրափակիչի ուղեգրեր էին նվաճել Հարություն Հովհաննիսյանն ու Հայկ Պապիկյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն