Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի, որով կիսվել է իր հետեւորդների ու երկրպագուների հետ։



Ամառային ֆոտոշարքի համար սիրված երգչուհին ընտրել է կարմիր երանգի, մեջքը բաց տոպ, որը հաջողությամբ համադրել է կարճ կիսաշրջազգեստի հետ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, վառ ու արտահայտիչ շպարով է։ Իսկ կերպարն ամբողջական են դարձնում բարձրակրունկները։ «Նոր՝ ամառային գունեղ ֆոտոշարք եմ բերել», - հրապարակմանը կից գրել է երգչուհին։ Հետեւորդներն էլ բազում դրական մեկինաբանություններ են կատարել․ «Աննման գեղեցկություն»։



Օրերս հրապարակված կադրերում Աստղիկը կրում էր սեւ զգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծում նրա սլացիկ կազմվածքը։ Երգչուհու կերպարն ամբողջական էին դարձնում վառ գույնի ոճային բարձրակրունկներն ու նույն երանգի գոտին։ Նրա մազերը հավաքված էին, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից Աստղիկը մեջբերել էր Բալզակին․ «Ժլատ սերը երբեք ճշմարիտ չի լինում»։



Լուսանկարները՝ @tigranyan_photography


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն