Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելը երկրի անվտանգության և բարեկեցության երաշխիք է։ Այս մասին գրում է Ria-ն։

«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նախագծերը ավարտված չեն լինի առանց Ուկրաինայի: ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության ձեռքբերումը Ուկրաինայի արտաքին քաղաքականության հիմնարար և ռազմավարական գերակայությունն է։ Մեզ համար դա առաջին հերթին անվտանգության և բարեկեցության երաշխիք է։

Ուկրաինական պետությունն ու ուկրաինացի ժողովուրդը, կարծում եմ, արդեն իսկ բավականն արել են, որպեսզի մեր գործընկերներից հստակ հաստատում ստանան այն մասին, թե երբ և ինչպես Ուկրաինան կդառնա ԵՄ և դաշինքի անդամ», - ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ երկիրը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ նախքան Եվրամիություն մտնելը:

Այնուամենայնիվ, նա հրաժարվել էր բարձրաձայնել այն ժամանակահատվածը, թե երբ, նրա կարծիքով, դա հնարավոր կլինի: Կուլեբան նշել էր նաև, որ այժմ ՆԱՏՕ-ում, ինչպես և 2008 թ., չկա համաձայնություն Ուկրաինայի՝ դաշինք մտնելու ժամանակացույցի վերաբերյալ, բայց կա քաղաքական կոնսենսուս, որ այն ի վերջո կմտնի ՆԱՏՕ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն