Արևմտյան Ավստրալիայի սենատոր Ռեյչել Սիուերտը միացել է Համատեղ արդարադատության նախաձեռնությանը և խոստացել ճանաչել Հայոց, ասորիների և հույների ցեղասպանությունները:

Սենատոր Սիուերտը աջակցման հայտարարություն է ստորագրել Համատեղ Արդարադատության Նախաձեռնությանը, որը կոչ է անում Ավստրալիայի Դաշնային Հանրապետությունը ճանաչել 1915-ի ցեղասպանությունը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ՀԱԿ-ՀԱ) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանն ասել է, որ Համատեղ Արդարադատության Նախաձեռնությունը չափազանց հպարտ է, որ իր շարքերում ունի մեկ այլ դաշնային խորհրդարանական:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն