Երեկ՝ հուլիսի 1-ին, ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել երգչուհի Լենա Ղազարյանի եւ նրա ամուսնու՝ Նշանի առաջնեկը։ Զույգը դուստր է ունեցել, որին Նելլի են անվանել։ Այս մասին Լենան հայտնել է ֆեյսբուքյան իր էջի հրապարակման մեջ,-«Շնորհակալ եմ Տեր։ Նելլի Նշանի Փամբուկյան»։

Երգչուհին հղիության լուրով կիսվել էր հունվարին։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա նշել էր, որ մայրանալու մասին իմացել էր նոյեմբերին ու բուռն զգացողություններ ապրել։



«Դա ինձ համար բացառիկ լուր էր, մայրանալը կյանքում ամենահրաշալի բանն եմ համարում ու շատ երջանիկ եմ, որ այս զգացողություններն եմ ապրում այս պահին: Երբ իմացա, որ մայր եմ դառնալու, ուղղակի երջանկությունից լաց էի լինում, զգացումներս խառնվել էին իրար, չափազանց ուրախությունից կորցրել էի մտքերս: Երբեք չեմ պատկերացրել, թե ինչ է զգում մայրանալ պատրաստվող կինը, հիմա գիտեմ` դա մի ուրիշ աշխարհ է, ու ես անկեղծ սրտով ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին զգա այդ բերկրանքը, որովհետեւ եթե մեզ Աստված տվել է այդ կարողությունը, ուրեմն` թող յուրաքանչյուրը դա ապրի»,-ասել էր նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն