«Ինտերի» նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։

ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ հունիսի 30-ին ավարտվել է և կիսպաշատպանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Միլանի «Ինտեր»։

««Ռոման» իսկապես եզակի ակումբ է: Այստեղ գալուս պահից մինչև ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, ձեր աջակցությունը գերազանց էր. մի բան, որի համար ես միշտ երախտապարտ կլինեմ:

Երբ առաջին անգամ հագա Ջիալոռոսիի մարզաշապիկը, իմ գլխավոր նպատակն այս ակումբին ու նրա ֆանտաստիկ երկրպագուներին փառք բերելն էր, և հպարտ եմ, որ մենք միասին հասանք դրան Տիրանայում: Դա լավագույն վերջաբանն էր, որ ես կարող էի հուսալ իմ այստեղ անցկացրած 3 տարիների ընթացքում:

Հիմա իմ ժամանակը «Ռոմայում» ավարտվում է, ուստի ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբում բոլորին այն յուրահատուկ ընկերության համար, որ կառուցել ենք միասին: Մեծ շնորհակալություն նաև մեր մարզչական շտաբին և հատկապես պարոն Մոուրինյուին իմ հանդեպ ունեցած վստահության, հոգատարության և որպես խաղացողի ինձ արտասովոր դրայվ հաղորդելու համար:

Ես ամեն ինչ տվել եմ այս ակումբին խաղադաշտում և դրանից դուրս ու ավելի երախտապարտ չեմ կարող լինել այստեղ անցկացրածս յուրագատուկ ժամանակի համար:

Այս ակումբն ու ողջ քաղաքն ընդմիշտ իմ սրտում կմնան:

Ես ձեզ սիրում եմ:

Շնորհակալություն, «Ռոմա»: Առա՛ջ, «Ռոմա»,- գրել է Մխիթարյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն